Լոռու մարզում որդին փորձել է վերջ տալ մոր կյանքին
Լոռու մարզում որդին փորձել է վերջ տալ մոր կյանքին
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 18-ին Լոռու մարզի բաժին ահազանգ է հնչել մի կնոջից, որ ժամը 11-00-ին որդին՝ Ս. Ու-ն ,որը հաշվառված է հոգեբուժարանում, կոնկրետ ինչ-որ ապրանք չգնելու հարցի շուրջ վիճաբանել է իր հետ, ձեռքով սեղմելով իր կոկորդին՝ փորձել է շնչահեղձ անելով սպանել, բացի այդ նույն օրը ժ.11.00-ից մինչև ապրիլի 18-ի ժ.09.00-ն դանակի սպառնալիքով իրեն զրկել ազատ տեղաշարժի և ոստիկանություն դիմելու հնարավորությունից։
Կնոջ ահազանգով դեպքի վայր են շտապել իրավապահները եւ Ս. Ուլուխանյանին տեղափոխվել են հոգեբուժարան: