Մամուլ

Լոռու մարզի պարեկներից չկարողացավ ճողոպրել Range Rover-ի օրինախախտ վարորդը

Լոռու մարզի պարեկներից չկարողացավ ճողոպրել Range Rover-ի օրինախախտ վարորդը

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ, ապրիլի 19-ին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկային ծառայության 2-րդ վաշտի 4-րդ դասակի պարեկներ Էրիկ Հովհաննիսյանն ու Ֆրունզե Սարգսյանը ծառայություն կատարելու ընթացքում նկատել են, որ Range Rover մակնիշի ավտոմեքենան Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում հանդիպակաց երթևեկելի գոտիով երթևեկում է։

Պարեկներն օրենքով սահմանված կարգով կանգնեցրել են Range Rover-ը, սակայն վարորդը չի ենթարկվել նրանց կանգառ՝ օրինական պահանջին և շարունակել է երթևեկությունը, որից հետո ավտոմեքենան կայանել է Ալավերդի քաղաքի Թումանյան 6 հասցեի մոտ։

Պարեկները մոտեցել են նրան, ներկայացել և փորձել վարորդին պարզաբանել իր կողմից թույլ տված իրավախախտումը։

range rover

Սակայն վարորդը պարեկ Է․ Հովհաննիսյանի և ոստիկանության հասցեին սկսել է տալ հայհոյանքներ։ Պարեկները մի քանի անգամ հորդորել են նրան, որպեսզի դադարեցնի վիրավորական արտահայտություն անել և ներկայացանի վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, սակայն նա դարձյալ շարունակել է չենթարկվել պարեկների օրինական պահանջին։

Այլ ելք չունենալով, վարորդը Range Rover-ով բերման է ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին։ Նա ավագ պարեկ Արտակ Սմբատյանի կողմից ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Ս․ Հոբոսյանն է։

Փաստի առթիվ Լոռու մարզի Պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվել, և հետագա ընթացքը որոշելու համար սպասում են Լոռու մարզի դատախազի հանձնարարականին։

Կիսվել