Լոռիում ցույց է. Սուրբ Հովհաննես եկած մարդիկ և մոտակա գյուղերի բնակիչները դժգոհ են պարետատան որոշումից
Լոռիում ցույց է. Սուրբ Հովհաննես եկած մարդիկ և մոտակա գյուղերի բնակիչները դժգոհ են պարետատան որոշումից
Armtimes.com-ը գրում է․ Դեռ երեկվանից ՀՀ ոստիկանությունը տեղեկատվություն տարածեց, ըստ որի՝ այսօրվանից, պարետի որոշմամբ, կարգելվի քաղաքացիների մուտքը Սուրբ Հովհաննես մատուռ:
Այսօր վաղ առավոտից, հարյուրավոր քաղաքացիներ, ցանկանալով բարձրանալ մատուռ, հանդիպել են ոստիկանության հենակետերին, դժգոհել, փորձել անգամ ճանապարհ փակել:
Մատուռ բարձրանալ ցանկացողները, որոնց մեջ կան նաեւ Երեւանից ու այլ բնակավայրերից ժամանած քաղաքացիներ, ասում են՝ տեղյակ չեն եղել պարետատան որոշմանը, հակառակ դեպքում՝ չէին կտրի անցնի այդքան ճանապարհ:
Բողոքի ալիք են բարձրաձրել նաեւ հարակից բնակավայրերի՝ Մեծ Պարնի, Հարթագյուղ ու Ծաղկաբեր համայնքների բնակիչները՝ նշելով, որ իրենց ապրուստի միակ միջոցը ուխտատեղիում իրականացվող առեւտուրն էր, ինչպես նաեւ մի շարք այլ ծառայություններ, որոնք փաստորեն, չեն կարող իրականացնել, ինչի արդյունքում իրենց սոցիալական խնդիրները կշատանան:
Այս պահին հավաքված բնակիչների ու ուխտավորների հետ բանակցում են ոստիկանները՝ հորդորելով պահել պարետի ցուցումն ու չխախտել հասարակական կարգը: Հավաքվածների թիվը գնալով շատանում է: Բնակիչների շրջանում կա ցանկություն անգամ փակել Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը: