Աշխարհ

Լյուբով Ուսպենսկայայի դուստրը գտնվել է․ որտեղ էր նա

Լյուբով Ուսպենսկայայի դուստրը գտնվել է․ որտեղ էր նա

Երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի դուստրը՝ Տատյանա Պլակսինան կապի է դուրս եկել, նա գտնվում է Իսրայելում։ Այս մասին տեղեկությունը հաստատել է արտիստի ներկայացուցիչ Կոնստանտին Մանժուլույինը։

«Տատյանան հայտնաբերվել է Իսրայելում։ Առայժմ այլ մեկնաբանություն տալ չեմ կարող»,- ասել է նա։

Ըստ Mash տելեգրամ ալիքի, նա այնտեղ է հայտնվել Իրանի զանգվածային հարձակման մեկնարկից մի քանի ժամ առաջ: Պլակսինան չի կարողանա վերադառնալ Ռուսաստան ևս մի քանի օր՝ ավիատոմսերի մեծ պահանջարկի և թռիչքների թվի նվազման պատճառով, պարզաբանել է ալիքը։

Լյուբով Ուսպենսկայա

Նշենք, որ երգչուհի Լյուբով Ուսպենսկայան հայտարարել էր դստեր անհետանալու մասին։ Նա ասել էր, որ մի քանի օր է՝ չի կարողանում կապ հաստատել նրա հետ։ Երգչուհու 34-ամյա դուստրը՝ Տատյանա Պլակսինան, մի քանի օր է, ինչ կապի դուրս չէր գալիս։

Կիսվել