ԼՂ-ն լուծարելուց հետո՝ Lexus մակնիշի 100 հազար դոլար արժողությամբ մեքենան նվիրաբերել են մեծահարուստի, որը Երևանում 10 անշարժ գույք ունի
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Արցախէներգո» ՓԲ ընկերությանը պատկանող 2017թ. արտադրության Lexus LX 570 մակնիշի մեքենան ընկերության տնօրեն Արտյոմ Հարությունի Կյուրեղյանը նվիրաբերվել է «Ջի Էմ հոլդինգ» ՍՊ ընկերությանը, որի 45 տոկոս բաժնեմասի սեփականատերը և տնօրենը Արսեն Միքայելի Սեյրանյանն է:
Նկատենք, որ վերոնշյալ մեքենայի շուկայական արժեքը 90-100 հազար դոլար է։
Սակայն ավելի ուշագրավ է, որ մոտ 100 հազար դոլար արժողությամբ մեքենան երջանիկ պատահականությամբ նվիրաբերվել է մի մարդու (Արսեն Միքայելի Սեյրանյան), որը միայն Երևանում 10 անշարժ գույք ունի սեփականության իրավունքով։
Ի դեպ, մեքենան այժմ շահագործվում է 333 OD 33 համարանիշով:
Ստորև ներկայացված են Արսեն Միքայելի Սեյրանյանին Երևանում պատկանող 10 անշարժ գույքերի հասցեները։
- Երևան, Կենտրոն Մաշտոցի պողոտա 33/1 շենք, 20 բնակարան,
- Երևան, Կենտրոն Մաշտոցի պողոտա 33/1 շենք, 7 ավտոկայանատեղի,
- Երևան, Կենտրոն Մ. Մաշտոցի պողոտա 31/3,
- Երևան, Արաբկիր, Կոմիտասի պողոտա 15 շենք, 121 բնակարան,
- Մարզ Արարատ, համայնք Մասիս, գյուղ Ռանչպար,
- Երևան, Արաբկիր, Կոմիտասի պողոտա 15 շենք, 123 բնակարան,
- Մարզ Արարատ, համայնք Մասիս, գյուղ Ռանչպար,
- Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց 35/3
- Երևան, Կենտրոն, Մաշտոցի պողոտա 33/1 շենք, 8 ավտոկայանատեղի
- Երևան, Արաբկիր, Կոմիտասի պողոտա 15 շենք, 122 բնակարան
Ի դեպ, Արսեն Սեյրանյանը մասնակցություն ունի 4 առևտրային կազմակերպությունում՝
- «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական ՀԴՄ,
- «Բիլիվ ինվեստ գրուպ» ՍՊԸ,
- «Ջի Էմ հոլդինգ» ՍՊԸ,
- «Ֆ և Զ սերվիզ» ՍՊԸ:
Հատկանշական է, որ ԼՂ-ն լուծարելուց հետո տեղի է ունեցել պետական միջոցների յուրացում, ընդ որում՝ այնպիսի մարդկանց կողմից, որոնք աստղաբաշխական թվերի ունեցվածք ունեն։
Մինչդեռ Ղարաբաղից բնի տեղահանված շարքային քաղաքացիներն առ այսօր ունեն կեցավայրի խնդիր, և ՀՀ կառավարությունն է պետական բյուջեի հաշվին հոգում վերջիններիս կարիքները: