Մամուլ

Լկտի սուտ է, թե իմ միջոցով փորձում են Փաշինյանին տապալել․ Էդմոն Մարուքյան

Լկտի սուտ է, թե իմ միջոցով փորձում են Փաշինյանին տապալել։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստանը» տուժել, տուժում է և շարունակելու է տուժել այլանդակ քարոզչության հետևանքով: Կա սուտ, նորմալ սուտ, ապատեղկատվություն և լկտի սուտ: Մեզ համար անցյալի էջն ամբողջությամբ փակված էջ է: Անցյալի էջը փակած լինելով՝ չենք պատկերացնում մեզ նման տիրույթներում, ինչի մասին խոսվում է, ներկայացվում:

Թող այդ մարդիկ հանգիստ նստեն իրենց տեղները և որևէ կերպ չփորձեն մեզ վրա ցեխ շպրտել: Մանկապարտեզ սեփականաշնորհողները և նախկին ռեժիմի ներկայացուցիչները որրևէ կերպ որևէ շանս չեն կարող ունենալ»,-ասաց Մարուքյանը:

Կիսվել