«Լիվերպուլը» մինչև պայմանագրի ավարտը կվճարի ավտովթարից մահացած Դիոգու Ժոտայի ընտանիքին ամբողջ գումարը
Անգլիական «Լիվերպուլ» ակումբը հուլիսի 3-ին ավտովթարի հետևանքով մահացած ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի ընտանիքին կվճարի նրա պայմանագրի մնացած գումարը։ Այս մասին հայտնում է Record-ը:
Ժոտայի աշխատանքային պայմանագիրը «Լիվերպուլի» հետ հաշվարկված էր մինչև 2027 թվականի ամառը: Նրա ընտանիքը թիմից կստանա 8 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Վթարը տեղի է ունեցել հուլիսի 3-ին Իսպանիայի արևմուտքում։ Հարձակվողը 28 տարեկան էր։ Ժոտան մեքենայում է եղել իր եղբոր՝ Անդրեի հետ, որը խաղում էր պորտուգալական «Պենաֆիել»-ում։ Նա նույնպես մահացել է։ Երկու ֆուտբոլիստներն էլ այրվել են մեքենայում։
Հիշեցնենք՝ վթարից մի քանի օր առաջ Դիոգու Ժոտան ամուսնացել է։