Լիլուի հարսանեկան նոր լուսանկարները, որդու հուզիչ անակնկալն ու ամուսնու ջերմ վերաբերմունքը՝ փոքրիկին
Լիլուի հարսանեկան նոր լուսանկարները, որդու հուզիչ անակնկալն ու ամուսնու ջերմ վերաբերմունքը՝ փոքրիկին։
Արդեն տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 14-ին ԱՄՆ-ում կայացավ երգչուհի Լիլուի հարսանիքը:
Լիլուն Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել արարողությունից՝ օգտագործելով «ընտանիք», «օրհնված» հեշթեգերը: Լուսանկարներից մեկում Լիլուի որդին՝ Ռոբերտը, ձեռքին պահել է «Սկզբում ես եմ քեզ սիրել» գրությունը, այդ կերպ մատուցելով փոքրիկ, բայց հուզիչ անակնկալ՝ մայրկին։
Հիշեցնենք՝ Լիլուն իր ամուսնու ինքնությունը երկար ժամանակ թաքցնում էր երկրպագուներից և հետևորդներից։ Նրանք միմյանց ճանաչել են դեռ Հայաստանում ապրելու տարիներից, սակայց լուրջ հարաբերություններ սկսել են վերջերս՝ ԱՄՆ-ում։