Շոու-բիզնեսՏեսանյութ

Լիլուին սկեսուրը արգելել է գնալ միջոցառմանը՝ ասելով. «Չերթաս, թե չէ քեզ կխազի»

Մինչ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները փայլում էին «Խազեր» մրցանակաբաշխության կարմիր գորգին, ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Լիլուն որոշել էր իր բացակայությունը «լրացնել» հումորային մոտեցմամբ։

Նրա հրապարակած հոլովակը շատ արագ դարձավ քննարկումների կենտրոնում։

«Բաժանվում եմ». Լիլուի կատակն ու մայրիկի արձագանքը

Երգչուհին տեսանյութ է տարածել, որտեղ ներկայացնում է «Խազերին» չմասնակցելու «իրական» պատճառները։ Ըստ հումորային սյուժեի՝ սկեսուրը թույլ չի տվել նրան մասնակցել միջոցառմանը՝ կատակելով․ «Չերթաս, թե չէ քեզ կխազի»։

Լիլուն պատմությունն ավելի է զարգացրել՝ նշելով, որ զանգահարել է մայրիկին ու հայտնել, թե պատրաստվում է բաժանվել, սակայն ստացել է անսպասելի արձագանք․ «Մայրս ասաց՝ դու մայրական տուն չունես, մնում էր՝ «Խազերի» պատճառով բաժանվեիր»։

Հետևորդները բարձր են գնահատել նրա հումորը և շտապել են բազմաթիվ հաճոյախոսություններ գրել։

Շատերը նաև նշել են, որ Լիլուի մակարդակի արտիստի համար նման մրցանակաբաշխությունները փոքր են՝ ընդգծելով, որ նա ավելի բարձր հարթակների է արժանի, նույնիսկ՝ «Գրեմմի» մրցանակի։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում