ՄամուլԺամանց

Լիլիթ Մանուկյան․ Իմ պատմությունը վստահաբար երազանքի ու հավատի մասին է․ մի աղջկա մասին, ով ընտրեց չհանձնվելը

Լիլիթ Մանուկյան․ Իմ պատմությունը վստահաբար երազանքի ու հավատի մասին է․ մի աղջկա մասին, ով ընտրեց չհանձնվելը

Bavnews.am-ը զրուցել է Լիլիթ Մանուկյանի հետ, ով հանդիսանում է մարդկային ռեսուրսների կառավարման և տաղանդների ներգրավման մասնագետ։

Լիլիթի նպատակն է փոխել իր և համաքաղաքացիների աշխատանքային միջավայրը՝ գրագետ, անհատականեցված և ժամանակի պահանջներին համապատասխան ՄՌԿ գործընթացների ներդրմամբ։

Լիլիթ Մանուկյանը Գյումրիից է։ Նա վարում է իր կրթական-մոտիվացիոն բլոգն Ինստագրամում։ Նախաձեռնել և հաջողել է Գյումրիում առաջին և իր ֆորմատով եզակի HR դասընթացների վարման մեթոդները։ Լիլիթ Մանուկյանը հիմնել է Գյումրիում առաջին և միակ ՄՌԿ ընկերությունը՝ TalentLi Solutions ընկերությունը։

Լիլիթ Մանուկյանի պատմությունը։

– Լիլիթ, ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ։

– Իմ պատմությունը վստահաբար երազանքի ու հավատի մասին է։ Մի աղջկա մասին, ով հանձնվելու, պարտվելու 100-ավոր պատճառներից անկախ, ընտրեց չհանձնվելը, երազելն ու հաջողելը։

Ես որոշեցի դառնալ մեկն, ով կօգնի ու կոգեշնչի մյուսներին իրենց երազանքի իրականացման ճանապարհին, մեկն՝ ում կարիքը ժամանակին ինքս ունեցել եմ․․․

Խոսքերիցս մեկը շատ սիրվեց բլոգում․ «Հավատարիմ մնացեք Ձեր ներսի երեխային, հիշեք նրա ծիծաղն ու արցունքները, վերապրեք երազանքները։ Ամեն օր տեսեք նրան հայելու մեջ, մտովի գրկեք ու այսօրն ապրեք հենց Ձեր «երեխա ԵՍ»-ի մեկ ժպիտի համար»։

Ես միշտ նկատում էի աշխատանքային խնդիրներ, հստակ պատկերացնում դրանց լուծումները, ուսանողներս պնդում էին, որ ես ոգեշնչում եմ և ինձ հետ ունեցած զրույցները ինչ-որ բան են փոխում յուրաքանչյուրի կյանքում ու ես սկսեցի մտածել այս ուղղությամբ։

Լիլիթ Մանուկյան

– Լիլիթ՝ ինչքանով է դժվար Գյումրիում նախաձեռնել այսպիսի մասնագիտական գործունեություն։

– Հավատացեք իսկապես շատ բարդ է, քանի որ այստեղ շատերն ինչպես չգիտեն, թե ինչ է HR-ը, այնպես էլ դեռևս կասկածում են տվյալ մասնագետի և գործընթացների անհրաժեշտության մեջ։ Սակայն հպարտությամբ կարող եմ նշել, որ այս մեկ տարվա ընթացքում, և՛ բլոգի, և դասընթացների շնորհիվ կարողացել ենք գրացնել էական արդյունքներ:

Քաղաքում արդեն կան շատ ընկերություններ, որոնք ունեն HR հաստիքներ և համալրման համար դիմում են իհարկե մեզ։ Վստահաբար նման ընկերություններն ու համագործակցությունները շատանալու են։

Մեր հիմնական նպատակը Գյումրիում ՄՌԿ ոլորտի զարգացումն է, Երևանյան լավագույն կրթական կազմակերպությունների դասընթացներին որակապես չզիջող դասընթացների մատուցմամբ։ Կազմակերպություններին առաջարկում ենք ՄՌԿ և հավաքագրման ծառայություններ, որոնք կօգնեն նվազագույնի հասցնել անձնակազմի սխալ հավաքագրման եւ կառավարման արդյունքում առաջացած ծախսումները։

– Ինչ է իրենից ներկայացնում HR-ը, ինչ ժամանակակից մոտեցում է ցուցաբերում Լիլիթ Մանուկյանը։

– HR մենեջմենթը կազմակերպություններում մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարական, համալիր մոտեցում է: Արդյունավետ HR մենեջմենթն օգնում է ստեղծել արդյունավետ և հավատարիմ թիմ, բարձրացնել աշխատակիցների արտադրողականությունը և աշխատանքից բավարարվածությունը: HR մասնագետը, կարելի է ասել կամուրջ է հանդիսանում աշխատակիցների և ղեկավարների միջև, նպատակ ունենալով երկու կողմերի շահերի պահպանմամբ հասնել բիզնես նպատակներին:

Լիլիթ Մանուկյան

– Այսօր բոլորն ունեն աշխատողների խնդիր, բայց ոչ բոլորն ունեն HR: Քանի՞ հոգուց սկսած արդեն պետք է ընկերություններն ունենան կամ օգտվեն HR-ի ծառայություններից։

– Իրականում հարցը բազմաշերտ է. ամեն բան կախված է ընկերության չափից, բյուջեից, գործունեության ոլորտից, տեխնոլոգիաներից։ Այսպես պատասխանեմ. HR գործառույթների կարիք կա անգամ 2 աշխատակցի դեպքում, (ժպտում է) իսկ մասնագետի կարիքը հասկանալու համար կարող ենք հիմք ընդունել Society for Human Resource Management-ի տվյալները, համաձայն որի վիճակագրությունն այս է.

1-25 աշխատող՝ 1 HR մասնագետ՝ 26-50 աշխատող

2 HR մասնագետ՝ 51-200 աշխատող

1 HR- յուրաքանչյուր 50 աշխատակցի համար: Փոքր ընկերությունների համար առավել նպատակահարմար է օգտվել HR աութսորս ծառայություններից կամ վերապատրաստել իրենց մենեջմենթի հաստիք զբաղեցնող մասնագետներին, սակայն միանշանակ արդյունավետ է առաջին տարբերակը։ Մեր ընկերությունը մատուցում է այդ բոլոր ծառայությունները։

lilit manukyan hr 1

– Ի՞նչն է աշխատավայրում ամենակարևորն աշխատակիցների բարձր մոտիվացիայի և ներգրավվածության ապահովման համար։

– Աշխատանքային միջավայրում աշխատակիցների մոտիվացիայի և ներգրավվածության ապահովման համար կարևոր են մի շարք գործոններ: Այն կախված է մի շարք գործոններից․ գործունեության ոլորտ, սոցիալական միջավայրային գործոններ, աշխատուժի սերունդներ և այլն․․․այդ իսկ պատճառով անհրաժեշտ է մասնագիտական պրոֆեսիոնալ մոտեցում այս ամենը գնահատելու և այս ուղղությամբ միջոցառումներ իրականացնելու համար։

Ինձ համար՝ ճկուն աշխատանքային ժամեր։ Իմ ժամանակի կառավարման հմտությունները լավ են զարգացած ուստի ամեն րոպեն կարողանում եմ ռացիոնալ տնօրինել և արդյունավետ աշխատել և հատկացնել որակյալ ժամանակ ամենակարևորին՝ ընտանիքիս։

– Ստացվում է Դուք ձևավորում եք առաջին HR համայնքը Գյումրիում և այատեղ շատ կարևոր են Ձեր HR դասընթացների անցկացումը։ Մի փոքր կմանրամասնեք ի՞նչ ֆորմատով և հաճախականությամբ է այն ընթանում։

– Այո, դասընթացների շարունակականությունը շատ կարևոր է Գյումրիում ՄՌԿ համայնքի ձևավորման համար։ Այս պահին ընթացքի մեջ են 2 անհատական դասընթաց, ավարտից հետո նախատեսվում է նոր խմբի ձևավորում։

Դասընթացներն իրենց ֆորմատով տարբերվում են նաև, քանի որ ուսանողներն ունեն մշտական հասանելիություն նյութերին, ստանում են աշխատանքային ձևանմուշներ, աշխատում են ավտոմատացված համակարգերով և ուսումնասիրում են իրական քեյսեր ու գործնական առաջադրանքներ․․․Իսկ լավագույնները սկսում են աշխատել ինձ հետ։ Նաև նշեմ, որ HR դասընթացի իմ ուսանողներն ունեն առավելություն՝ անվճար մասնակցել իմ կողմից կազմակերպվող բոլոր սեմինարներին։

TalentLi Solutions-ի հիմնումը թույլ տվեց նաև սկսել սեմինարների շարք՝ տարբեր ոլորտների լավագույն մասնագետների հետ․ Ռուբեն Կարոյան, Թամարա Ավանեսյան․․․վստահաբար շարունակելի է, անուններ դեռևս չեմ տա:

Լիլիթ Մանուկյանը և Թամարա Ավանեսյանը՝ հուլիսի 27-ին կունենան, կարիերա և կորպորատիվ էթիկա դասընթացը՝ գործատուների և աշխատակիցների համար։

talentli

Զրուցեցինք՝ մարդկային ռեսուրսների կառավարման և տաղանդների ներգրավման և HR մասնագետ, Լիլիթ Մանուկյանի հետ։

Կիսվել