Մամուլ

Լիլիթ Մակունցն ազատվել, իսկ Նարեկ Մկրտչյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Նարեկ Մկրտչյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի օգոստոսի 27-ի հրամանագրով նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Նարեկ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն)»»:

Մեկ այլ հրամանագրով Լիլիթ Մակունցը հետ է կանչվել ԱՄՆ-ում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի. Լիլիթ ՄԱԿՈՒՆՑԻՆ հետ կանչել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից.: