Լիլիթ Մակունցը կհեռացվի պաշտոնից. այդ պաշտոնի համար արդեն նոր թեկնածու կա
«Իրավունք» թերթը գրում է, որ Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի դեմ հանրային բողոքի մեծ ալիք է բարձրացել։ Մի շարք մշակութային գործիչներ և քաղաքացիներ պահանջում են, որ նա հեռանա պաշտոնից։ Այս ամենի ֆոնին պարզվում է` «վերևներում» ամեն ինչ արդեն որոշված է։
Պարբերականի տեղեկություններով, իշխանությունը որոշել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարեհաջող անցնելու դեպքում, նոր ձևավորվող կառավարությունում առաջին հերթին ազատվել Մակունցից։
Ավելին, այս պաշտոնում նրանք ունեն, ըստ իրենց, ավելի պատրաստված նոր թեկնածու, ով արդեն սկսել է ուսումնասիրել ոլորտը։ Այսպիսով, ինչպես նշում է թերթը, Լիլիթ Մակունցի վերջին հույսը մնում է պատգամավոր դառնալը, ինչի համար էլ առաջադրվել է, իսկ «մշակույթը կսպասի»։
Առավել մանրամասն կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։