Լիդուշիկ, եթե ուզում ես փիառ անել, ուրիշ ճանապարհ գտիր․ Անգելինա Գասպարյան
Լիդուշիկ, եթե ուզում ես փիառ անել, ուրիշ ճանապարհ գտիր․ Անգելինա Գասպարյան
Արդեն երկու օր է ինչ համացանցում ակտիվորեն քննարկում են երգչուհի Լիդուշիկի հարցազրույցը, որտեղ երգչուհին անդրադարձել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և նրա դստերը՝ երգչուհի Անգելինա Գասպարյանին, ինչը զայրացրել է Անգելինային և ի պատասխան նա իր ինստագրամյան էջի սթորի բաժնում արձագանքել է Լիդուշիկին:
«Լիդուշիկ, եթե ուզում ես փիառ անել, ուրիշ ճանապարհ գտիր։ Շնորհակալ եմ իմ ծնողներին, որ ինձ սովորեցրել են, որ երկերեսանի լինել չի կարելի, սուտ լուրեր տարածել ու փորձել մարդու անունը գցելու հաշվին ինքնահաստատվել, չի կարելի։
Փիառ ես ուզում անել, ուզում ես քո մասին հիշեն ու սկսեն խոսել ուրիշ ճանապարհ գտիր»։