«Լիարժեք երջանիկ չլինելու հիմնական պատճառը «իրական ես-ի» ու «սոցիալական ես-ի» կոնֆլիկտն է». Սոֆյա Պողոսյան
«Լիարժեք երջանիկ չլինելու հիմնական պատճառը «իրական Ես-ի» ու «Սոցիալական Ես-ի» կոնֆլիկտն է։
Մարդկաց 85% -ը ապրում են «Սոցիալական Ես»-ի սցենարով՝ անտեսելով իրենց իսկական ցանկությունները։
Արդյունքում․ արտաքին հաջողություն, ներքին դատարկություն։
Ներքին կոնֆլիկտի նշանները
• Խրոնիկական հոգնածություն առանց տեսանելի պատճառների — էներգիան ծախսվում է դերեր խաղալու վրա։
• Անհանգստություն «ոչնչից» — հոգին դիմադրում է ոչ բնական կյանքին։
• «Քո տեղում չլինելու» զգացում — նույնիսկ հաջող կարիերայի և հարաբերությունների մեջ։
• Ներքին դատարկություն — ձեռքբերումները ուրախություն չեն բերում։
Այս թակարդից դուրս գալու ելքը գիտակցումն է, որից սկսվում է իրական ազատությունը»,- ինստագրամյան իր էջում գրել է դերասանուհի Սոֆյա Պողոսյանը։



