«Լեռները կհիշեն» հեռուստասերիալի վերջին սերիան եթերում կլինի այսօր. բոլոր հարցերը կստանան պատասխաններ
Սեպտեմբերի 2-ից Արմենիա հեռուստատեսությամբ եթեր է հեռարձակվում «Լեռները կհիշեն» հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանը: Նախագծի պրոդյուսերը Ելենա Արշակյանն է, սցենարի հեղինակը՝ Անահիտ Մխիթարյանը: Դերասանական կազմում են Ռոմելա Սարգսյանը, Գևորգ Գրիգորյանը, Հակոբ Տեր–Վարդանյանը, Անահիտ Մանուկյանը, Լիա Զախարյանը և այլք:
Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհի Ռոմելա Սարգսյանը՝ խոսելով սերիալի 2-րդ եթերաշրջանի մասին նշել էր, որ հեռուստադիտողը սպասի «Հեպի էնդի»:
Պատմությունը մոտենում է ավարտին, որտեղ բոլոր հարցերը կստանան պատասխաններ։ «Լեռները կհիշեն» հեռուստասերիալի վերջին սերիան եթերում կլինի այսօր՝ 22:20-ին:
«Ինչպես բոլոր սերիալներում լավ ավարտ ենք ունենալու, շատ հետաքրքիր, ինտրիգային սերիաներ են սպասվում»,- նշել էր դերասանուհին: