Աշխարհ

Լեռնային Ղարաբաղն ու դրա տարածքը եղել եւ այժմ էլ Ադրբեջանի Հանրապետության մասն է․ Պուտին

Լեռնային Ղարաբաղն ու դրա տարածքը եղել եւ այժմ էլ Ադրբեջանի Հանրապետության մասն է․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մանրամասն բացատրել է «Մոսկվա․ Կրեմլ․ Պուտին» հաղորդաշարի եթերում, թե ինչու Ռուսաստանն ուղիղ ռազմական աջակցություն չի ցուցաբերել Հայաստանին՝ լինելով ՀԱՊԿ անդամ, գրում է News.am-ը հղում անելով ՄԿ-ին:

Պուտինը բացատրել է, որ Ադրբեջանը սկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ, մարտերն անցկացվել են միայն այդ տարածքում, սակայն Երեւանն այդպես էլ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը:

«Միջազգային իրավունքի տեսանկյունից դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղն ու դրա տարածքը եղել եւ այժմ էլ Ադրբեջանի Հանրապետության մասն է»,-նշել է Պուտինը: Հայաստանի տարածքի նկատմամբ ագրեսիա չի եղել: Ուստի Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն իրավունք չի ունեցել մասնակցել այդ հակամարտությունում:

Վլադիմիր Պուտին

Ինչ վերաբերում է Երեւանի հետ ռազմատեխնիկական համագործակցությանը, Հայաստանը ստացել է անհրաժեշտ օգնությունը: Մոսկվան արել է հնարավորինս ամեն ինչ, որպեսզի Հայաստանն իրեն լքված եւ մոռացված չզգա:

Պուտինը նաեւ ընդգծել է, որ հրադադարի համաձայնագիր կնքելու համար Երեւանը հնարավորություն ուներ դեռեւս հոկտեմբերին: Այդ ժամանակ Պուտինը համոզել էր Ալիեւին դադարել պատերազմը:

Սակայն Փաշինյանը պնդել էր, որ ռազմական գործողությունները պետք է շարունակվեն: Այդ ամենը հանգեցրել էր Շուշին ադրբեջանական զորքերի կողմից գրավելուն, ինչը բացել էր ճանապարհ դեպի Ստեփանակերտ:

Կիսվել