Մամուլ

Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժամանակ Ադրբեջանը խոչընդոտել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը․ OCCRP

Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժամանակ Ադրբեջանը խոչընդոտել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը․ OCCRP

Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը ծավալուն նյութ է հրապարակել Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժամանակ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքի դժվարությունների և ադրբեջանական կողմի հարուցած խոչընդոտների մասին։

Նշվում է, որ շրջափակման ժամանակ, երբ տասնյակ հազարավոր մարդիկ սովի են մատնվել, Կարմիր խաչը օգնություն հասցնելու գործում տարաբնույթ խոչընդոտների է բախվել, այդ թվում՝ ադրբեջանական Կարմիր մահիկի պատճառով։

«Յուրաքանչյուր հաջորդ ավտոշարասյան հետ ամեն ինչ ավելի ու ավելի բարդ էր։ Ադրբեջանական կողմը մեզ վրա ճնշում էր գործադրում`սկսած տեղում մանր խնդիրներից, այդ թվում՝ տեղաշարժի արգելք, մինչև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ստեղծած լուրջ խնդիրներով»,- ասել է ԿԽՄԿ-ի նախկին աշխատակիցը, որն ուղղակիորեն մասնակցել է տեղում կազմակերպության աշխատանքներին:

Նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակման ընթացքում լուրջ խախտումներ են եղել։ Մասնավորապես, ադրբեջանական Կարմիր մահիկի տեղական բաժանմունքը հրապարակայնորեն հանդես է եկել ԼՂ-ում ԿԽՄԿ-ի աշխատանքի դեմ։

Չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական Կարմիր մահիկի պաշտոնյաները պարտավոր էին պահպանել Կարմիր խաչի պաշտոնական սկզբունքները, ներառյալ՝ չեզոքությունը, անկողմնակալությունն ու միասնականությունը՝ նրանք բազմիցս կրկնել են Ադրբեջանի կառավարության հայտարարությունները, հրապարակայնորեն կասկածի տակ են դրել Լեռնային Ղարաբաղի հայերի տառապանքները և ԿԽՄԿ առաքելության հեղինակությունը:

Կիսվել