Լենցովն արդեն Արցախում է
Լենցովն արդեն Արցախում է
Ինչպես արդեն հայտնել էինք, ՌԴ իշխանությունները հետ են կանչել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Վոլկովին: Նրան փոխարինելու է եկել Ալեքսանդր Լենցովը:
Լենցովը մինչև 2020 թվականը եղել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ։ Մասնակցել է Չեչնիայի առաջին և երկրորդ պատերազմներին, Սիրիայում ռուսական ռազմական գործողությանը։
Ալեքսանդր Լենցովն արդեն իսկ Արցախում է, և գտնվում է արդեն Լաչինի միջանցքում: