ՄամուլՏեսանյութ

Լարված իրավիճակ` 7-րդ Մասիվում. բախում քաղաքացիների և ոստիկանների միջև (Տեսանյութ)

Լարված իրավիճակ` 7-րդ Մասիվում. բախում քաղաքացիների և ոստիկանների միջև (Տեսանյութ)

Այսօր երեկոյան լարված իրավիճակ է ստեղծվել Նոր Նորքի 7-րդ զանգվածում։ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները քանդում էին Հունան Ավետիսյան 5 հասցեում գտնվող 2 քարե շինությունները, որոնք ավտոտնակ էին ծառայում բնակիչների համար:

garaj qandel

Նշված վայրում մեծ թվով քաղաքացիներ ու ոստիկանության աշխատակիցներ էին հավաքված։ Քաղաքացիները փորձում էին թույլ չտալ, որ քանդեն շինությունները։

Ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև քաշքշուկ է տեղի ունեցել: Համացանցում են հայտնվել կադրեր, որտեղ երևում է՝ ինչպես է կարմիր բերետների և քաղաքացիների միջև քաշքշուկ և վիճաբանություն սկսվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա բերման ենթարկված:

Մանրամասները՝ MediaHub.am-ի տեսանյութում

Կիսվել