Լարված իրավիճակ Պռոշյանում․ բնակիչները փակել են ճանապարհը
Պռոշյան եւ Քասախ գյուղերի բնակիչներն այսօր՝ ապրիլի 8-ի առավոտյան կրկին փակել են Երեւան-Աշտարակ մայրուղին: Նրանք պահանջում են վերականգնել թիվ 25 երթուղին, որը բնակավայրերը կապում է Երեւանի հետ:
Նախօրեին պռոշյանցիների եւ ՏԿԵ փոխնախարարի՝ 2,5 ժամ տեւած հանդիպումն ավարտվել է, որի արդյունքում պարզ է դարձել, որ կառավարությունը որոշումը չի փոխելու, իսկ Գագիկ Ծառուկյանին սպասարկող ընկերությունը պատրաստ է 50 դրամ էժանացնել տրանսպորտի սակագինը՝ դարձնելով 200 դրամ:
Պռոշյանցիները արդեն մեկ ժամից ավելի է, որ չեն բացում ճանապարհը: Ոստիկանները փորձում են համոզելով բացել ճանապարհը, սակայն ապարդյուն:
Ակցիայի վայր են ժամանել կարմիրբերետավորները: