ՄամուլՏեսանյութ

Լարված իրավիճակ է դատարանի բակում. ծնողները պահանջում են ազատ արձակել Գայանե Մարտիրոսյանին (Տեսանյութ)

Լարված իրավիճակ է դատարանի բակում. ծնողները պահանջում են ազատ արձակել Գայանե Մարտիրոսյանին (Տեսանյութ)

Երեւանի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ մի պահ իրավիճակը լարվեց, երբ զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը փորձեց մտնել դատարանի շենք:

Դատարանի մուտքը հսկող ոստիկանը նրան չթույլատրեց, ինչի հետեւանքով քաշքշոց առաջացավ զոհվածների հարազատների, հավաքվվածների եւ ոստիկանների միջեւ:

Նշենք, որ դատարանի բակում են նաեւ ընդդիմադիր պատգամավորները, որոնք կանգնած են առաջին շարքում, որպեսզի չթույալտրեն բախում ոստիկանների եւ զոհվածների ծնողների միջեւ:

Հավաքվածները բացականչում են  «Ազատություն», «Գայանե», պահանջում են ազատ արձակել զոհված մորը:

Տեսանյութը ստորև

Կիսվել