Մամուլ

Լարված իրավիճակ Երևանում․ մոտ 70 տարեկան տղամարդը անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու իրեն ցած նետել

Լարված իրավիճակ Երևանում․ մոտ 70 տարեկան տղամարդը անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու իրեն ցած նետել

Shamshyan.com-ը գրում է․ Արդեն 1 ժամ է լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 70 տարեկան տղամարդը անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել։

Արդեն տևական ժամանակ է՝ այդ տղամարդու հետ բանակցություններ են վարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ խումբը, փրկարար հոգեբանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, Ոստիկանության Մաշտոցի բաժնի, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը՝ քաղաքացիների օգնությամբ, որպեսզի տղամարդը չդիմի այդ ծայրահեղ միջոցին։ Սակայն նա դեռևս չի հրաժարվում իր մտքից։

Իսկ թե ինչ պատճառով է ուզում դիմել ծայրահեղ այդ քայլին, դեռևս պարզ չէ, քանի որ տղամարդը, կարելի ասել՝ չի պատասխանում հարցերին։

Այս պահին պարեկները սահմանզատել են տարածքը։ Ոստիկանությունն էլ պարզում է տղամարդու ինքնությունը։

Shamshyan.com-ի տեղեկություններով քիչ առաջ տղամարդն իրեն ցած նետեց։

Կիսվել