Լարված իրավիճակ Արարատում․ ոստիկանները բերման են ենթարկում Փաշինյանի մուտքը արգելող քաղաքացիներին (Տեսանյութ)
Լարված իրավիճակ Արարատում․ ոստիկանները բերման են ենթարկում Փաշինյանի մուտքը արգելող քաղաքացիներին (Տեսանյութ)
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելում է Արարատի մարզ: Ոստիկանները բերման են ենթարկում Փաշինյանի մուտքը Արարատ արգելող քաղաքացիներին:
«Մորս հրեցին, նստեցրին մեքենան, ինձ ու նշանածիս 6-7 ոստիկանները հրելով բռնեցին եւ բերեցին Արարատի ոստիկանության բաժին: Այստեղ նույնպես չեն ասում, թե ինչի են բերման ենթարկել, ինչ օրինական պահանջ չենք կատարել:
Մենք ուղղակի կանգնած էինք, սպասում էինք, որ Փաշինյանը գար, հարց ունեի իրեն ուղղված հորս սպանության հետ կապված»,- պատմեց Գայանեն եւ հավելեց, որ Փաշինյանի աջակից քաղաքացիներին ոստիկանությունը բերման չի ենթարկել:
Գայանեն նշեց, որ իրենց ցանկանում են տեղափոխել ոստիկանության Վեդու բաժին եւ իրենղց փաստաբան է անհրաժեշտ:
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում