Մամուլ

Լարված իրավիճակ` Արարատի մարզում. Մարմարաշեն գյուղի ողջ բնակչությունը փակել է ճանապարհը

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ արդեն 1 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի ողջ բնակչությունը՝ ի նշան բողոքի, փակել է Երևան-Արտաշատ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն համայնքից դեպի Մխչյան գյուղ տանող գյուղամիջյան ճանապարհը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ճանապարհը փակել ենք, որովհետև մեր համբերության բաժակը լցվել է։ 3 տարի է, մեր ձայնը անհասանելի է իշխանությունների համար։ Մարմարաշենում խոզաբուծարան է գործում, սեփականատերն էլ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանն է, «Չերրի» ռեստորանի տերը։ Ամառվա այս տապին փակ ենք պահում մոտ 400 բնակելի տների դռներն ու լուսամուտները, քանի որ խոզաբուծարանի անտանելի հոտը ամենուր է։

Արդեն նորմալ շնչել էլ չի լինում։ Այս 3 տարվա ընթացքում դիմել ենք տարբեր պատկան մարմիններին, սակայն անօգուտ։ Արարատի մարզպետարանից էլ են եկել, իիբրև թե ստուգումներ կատարել, տուգանել են 300 հազար դրամի չափով, քանի որ սանիտարահիգիենիկ ոչ մի նոր չի պահպանվում։ Բայց դե էդ 300 հազար դրամը Վահան Կարապետյանի համար ի՞նչ է՝ ամեն օրվա «զավտռակի» փող։ Ամեն օր նա կարող է իրեն թույլ տալ վճարել 300 հազար դրամ ու դրանով սաղ փակի, գնա։

Առավել մանրամասն՝ այստեղ

Կիսվել