Լարված իրավիճակ Աբովյանի 29/14 տեղամասում. ԲՀԿ-ի ձայները փորձում էին անվավեր ճանաչել (Տեսանյութ)
Լարված իրավիճակ Աբովյանի 29/14 տեղամասում. ԲՀԿ-ի ձայները փորձում էին անվավեր ճանաչել (Տեսանյութ)
Hraparak.am-ը գրում է․ Աբովյանի թիվ 29/14 ընտրական տեղամասի դիմաց այս պահին լարված իրավիճակ է: ԲՀԿ-ից ահազանգ ստացան, որ հաշվարկի ժամանակ հանձնաժողովի նախագահի միանձնյա որոշմամբ՝ ԲՀԿ-ի օգտին քվեարկած քվեաթերթիկները անվավեր են ճանաչվում:
Ահազանգով տեղամաս շտապեցին ԲՀԿ-ականները, նրանց թվում` նախկին պատգամավոր Արման Աբովյանը, նաև Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամներ, նաև Աբովյանի գործող փոխքաղաքապետ Դավիթ Զադոյանը, որը նաև ավագանու անդամի թեկնածու է: Սակայն ոստիկանները չբացեցին դռները, որ ներս մտնեին, ինչն առաջացրեց աղմուկ, դժգոհություն:
Զարոյանն ասաց, ու տեղեկություն ունեն, որ խախտում է տեղի ունենում ընտրատեղամասում, հանձնաժողովի ՔՊ-ական նախագահի որոշմամբ ԲՀԿ-ի օգտին քվեարկած քվեաթերթիկները անվավեր են ճանաչվում:
Հիմա իրեն ուզում են ներս մտնել, ոստիկաններ թույլ չեն տալիս ասելով, թե հանձնաժողովի նախագահն է որոշումում ներս թողնել: Ժամանեցին ոստիկաններ, բանակցություններից հետո մեկ-երկու հոգի կարողացան ներս մտնել:
Որոշ ժամանակ անց ներսից ԲՀԿ վստահված անձը դուրս եկավ և ասաց, որ քվեարկության արդյունքների ամփոփումն արդեն ընթանում է իր բնականոն հունով, որևէ խնդիր չկա: Մեզ ասացին, որ աղմուկի բարձրացնելու արդյունքում կարողացել են կանխել խախտումն ու, ըստ այդմ, ԲՀԿ ձայների փոշիացումը:
Նշենք, որ այս պահի դրությամբ Աբովյանում նախնական տվյալներով հաղթում է ԲՀԿ-ն, որի թեկնածուն ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանն է:
Մանրամասն` Hraparak.am-ի տեսանյութում