Մամուլ

Լարիսա Ալավերդյանը հեռանում է Հանրային խորհրդից. Նա վրդովված է. «168 ժամ»

Լարիսա Ալավերդյանը հեռանում է Հանրային խորհրդից. Նա վրդովված է:

«168 ժամ» թերթը գրում է. ««Հայաստանում որեւէ բան չի քաղաքականացվում, այլ հարմարեցվում է իշխող խմբին: Հանրային խորհուրդն էլ կարող է հարմարեցվել այդ խմբի նպատակներին՝ առանց հասկանալու, թե որն է գաղափարախոսությունը»,- մեզ հետ զրույցում ասել է Հանրային խորհրդի անդամ Լարիսա Ալավերդյանը ՝ ընդգծելով՝ հրաժարվելու է ՀԽ անդամակցությունից:

Նա ընդգծել է, որ իր որոշումը բացարձակ կապ չունի ՀԽ նոր նախագահ Ստյոպա Սաֆարյանի նշանակման հետ. «Այս մեկ տարվա ընթացքում որոշ բաներ կային, որոնք ինձ վրդովվեցրել են:

Խոսքը Վազգեն Մանուկյանի արտահայտած պարզ, շիտակ կարծիքի մասին է, որը հիմք դարձավ, որ վարչապետը խռովի նրանից: Վարչապետը չէր պատասխանում նրա զանգերին, աշխատանքային ռեժիմ չեն մտել: Վազգեն Մանուկյանը զուտ անձ չէր, այլ Հանրային խորհրդի նախագահն էր:

Իշխանության հմտությունը երեւում է ոչ թե այն ժամանակ, երբ ինքն աշխատում է ամբողջովին յուրայինների հետ, այլ այն իշխանությունն է հմուտ, որը կարողանում է աշխատել նաեւ իրեն ամբողջովին կոնստրուկտիվ, հրապարակային քննադատողների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել