«Լավ մնացեք, մինչև վերադառնանք»․ Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ինսթագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Փաշինյանի հետ մեկնում են Վաշինգտոն:
Նա սել է, որ երկար ժամանակով հասանելիություն չի ունենա ինտերնետային կապին և հնարավորություն չի ունենա շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր հիշել են իր տարեդարձի օրը:
«Երախտապարտ եմ բոլորին շնորհավորանքների և մաղթանքների համար: Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ: Լավ մնացեք, մինչև վերադառնանք»,- ասել է նա: