Մամուլ

Լավ, մեր երկրում Լուլուից բացի մի գեներալ չկա՞, որ խոսի. Հասմիկ Բաբաջանյան

Լրագրող Հասմիկ Բաբաջանյանը «Հրապարակ»-ի իր հոդվածում գրում է.

Դե եթե Նիկոլ Փաշինյանը թաղապետ է՝ ասֆալտից ու մայթից է խոսում, Լուլուն չի՞ կարող Պաշտպանության նախարար լինել։

Այսօր «Գործարար ալիք»-ով ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցազրույցն եմ լսում և մտածում, որ երևի պաշտպանության նախարար է դառել, տեղյակ չեմ։ Լավ, ո՞վ է իրավասու Տավուշի սահմանազատման մասին լրագրողի դիտարկմանը, թե ինչ որ պահի Ադրբեջանը կարող է ռազմական գործողություն սկսել, Լուլուի նման վստահաբար պատասխանել․

«ՀՀ-ն պատրաստ է բոլոր սցենարներին»։ Կամ ո՞վ կարող է այդպես հստակ բացատրել զինվորի ու սահմանապահ զորքի տարբերությունը։ Որտեղի՞ց Լուլուն գիտի, որ ադրբեջանական սահմանապահ զորքը «պատերազմելու, հակառակորդ երկրի քաղաքացու վրա կրակելու գործառույթ չունի»։

Ո՞վ է նրան խաբել ու ,, մեյդան հանել,,։ Լուլուն, նույն ինքը Լուսինե Բադալյանը «Էսկալացիան լրիվ բացառում է»։ Երևի կապիտուլյացիայի պայմանագիրն էլ է ինքը ստորագրել։ Նիկոլ Փաշինյանը կապ չունի, ինքը մանկապարտեզի սանհանգույցի վերանորոգման, ասֆալտի հարցերով էր զբաղված։

Մարդը այնքա՜ն է ծանրաբեռնված տնային հոգսերով․․․ Առևտուրն էլ է ինքը անում։ Լավ, մեր երկրում Լուլուից բացի մի գեներալ չկա՞, որ խոսի։

Կիսվել