Ազատ խոսք

«Լավ կլիներ պարոն Պապիկյանը ներողություն խնդրեր հանրությունից». Գագիկ Համբարյան

«Լավ կլիներ պարոն Պապիկյանը ներողություն խնդրեր հանրությունից». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Սուրեն Պապիկյանը մոռանում իր հանրային անձ լինելը և մեղավորների է փնտրում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեսաուղերձով է հանդես եկել և մեկնաբանել այն փաստը, որ ժամանակին դատված է եղել, մեկ տարի անցկացրել է բանտում և իր ինքնակենսագրությունը սրբագրել է…

Պարոն Պապիկյանը չի հերքել այս տեղեկությունը, սակայն զարմանալիորեն նեղսրտել է այն փաստից, որ իր անցյալից որոշ մութ դրվագներ հանրայնացվել են ու փորձում է այդ ամենում մեղավորների գտնել…

Ըստ պարոն Պապիկյանի իր դատվածության մասին տեղեկությունը գաղտնի չի եղել և իր բոլոր ընկերները դա իմացել են…

Հետաքրքիր է, ՏԿԵՆ ղեկավարը իրոք պրիմիտիվ է, թե դիմացիններին է պրիմիտիվի տեղ դրել…

Չի հասկանում, որ եթե նա ժամանակին հասարակ դատված քաղաքացի է է եղել և այդ մասին իր բոլոր ընկերները գիտեցել են, դա չի նշնանակում,որ այդ մասին տեղյակ է նաև հասարակությունը, որին պարոն Պապիկյանը պարտավոր էր ներկայացնել իր չկեղծված կենսագրությունը՝ որպես պատգամավորի թեկնածու, իսկ հետագայում էլ որպես նախարար…

Իրեն միամիտ ձևացնող պարոն Պապիկյանը շատ լավ հասկանում է, որ նա հանրային անձ է և պարտավոր է իր անցյալի լուսավոր և մութ էջերի մասին տեղյակ պահել հասարակությանը ու չփորձել իր անցյալի հանրայնացման մութ էջերը բացահայտելու համար մեղավորների փնտրել և հայտարարել, որ իր դատվածության մասին այդ տեղեկատվությունը իբրև թե վերաբերվում է միայն իր անձնական կյանքին…

Լավ կլիներ պարոն Պապիկյանը ներողություն խնդրեր հանրությունից, որ թաքցրել է իր դատվածության մասին տեղեկությունը, ինչպես ամենաքիչը կաներ արդար քաղաքական գործիչը, այլ ոչ թե ագրերսիվ հռետորաբանությամբ հանդես գար և իր մութ անցյալի վերաբերյալ արտահոսքի մեղավորներին փնտրեր…»։

Կիսվել