Մամուլ

Լավ լուր ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող հայերի համար

Ինչպես գիտենք ՀՀ շատ քաղաքացիներ մեկնում են ՌԴ արտագնա աշխատանքի՝ իրենց կեցության խնդիրը լուծելու համար: Սակայն նրանցից շատերը աշխատանքն ավարտելուց հետո կանգնում են շատ ցավոտ փաստի առաջ՝ չստանալով իրենց հասանելիք գումարը և ձեռնունայն տուն են վերադառնում: Սա դարձել է շատ տարածված ու անլուծելի խնդիր: Բայց ցավալին այն է, որ խաբող և աշխատած գումարները չտվողները հայ գործատուներն են, ովքեր այդ գողացված փողերի հաշվին ապրում են ճոխության մեջ։

Արտագնա աշխատանքի մեկնող հայերի այս խնդիրների մասին քաջատեղյակ է ՌԴ -ում բնակվող հայազգի գործատու Արման Մարտիրոսյանը, ով տվյալ իրավիճակի մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետին և ներկայացրել մի ծրագիր, որի շնորհիվ համեմատաբար կպակասի նման ծանր իրավիճակներում հայտնվող հայերի թիվը:

Արման Մարտիրոսյանի առաջարկը հետաքրքրել է ՀՀ կառավարությանը և հունիսի 29-ին հանդիպում է նշանակել, որի ժամանակ հանգամանալից կքննարկեն տվյալ իրավիճակը և համապատասխան որոշում կկայացնեն:

Հուսով ենք վարչապետը հավանության կարժանացնի այս ծրագիրը և շատ հայեր, ովքեր ՌԴ-ում բախվել են նման խնդրի հետ, կկարողանան հանձինս այս ծրագրի գտնել հուսալի աշխատանք:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործատու Արման Մարտիրոսյանի հանդիպումից հետո՝ առավել մանրամասն կներկայացնենք հետագա գործընթացի մասին:

Կիսվել