Լավ լուր չաշխատող մայրերի համար
Լավ լուր չաշխատող մայրերի համար
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել հետևյալ փոփոխությունները.
Առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը դառնում է 300 հազար դրամ՝ նախկին 50 հազարի փոխարեն։
Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նույնպես դառնում է 300 հազար դրամ՝ նախկին 150 հազար դրամի փոխարեն։
Քաղաքաբնակ աշխատող մայրերը կստանան ամենամսյա 26.5 հազար դրամ երեխայի խնամքի նպաստ՝ նախկին 18 հազար դրամի փոխարեն։
Գյուղաբնակ աշխատող մայրերը կստանան ամենամսյա 53 հազար դրամ խնամքի նպաստ՝ նախկին 18 հազար դրամի փոխարեն։
Գյուղաբնակ չաշխատող մայրերը, որոնք նախկինում աջակցություն չէին ստանում, կստանան ամենամսյա խնամքի նպաստ` 26.5 հզ. դրամ»։