Լավ է, որ Քոչարյանի որդիներից մեկը վերաքննիչի դատավոր չէր, թե չէ հաստատ ինքն էր լսելու գործի վերաքննությունը
Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Լավ է, որ Քոչարյանի որդիներից մեկը վերաքննիչի դատավոր չէր, թե չէ հաստատ ինքն էր լսելու գործի վերաքննությունը
Այնպիսի մարդու էր հանձնարարել դատը վարել, որ 1998-1999թթ. աշխատել է Քոչարյանի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի աշխատակազմի գլխավոր մասնագետ, 2001-2006 թթ. աշխատել է Քոչարյանի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի քարտուղարության գլխավոր մասնագետ, 2006 թ.ն մարտ-հունիս ամիսներին աշխատել է Քոչարյանի վերհսկողական ծառայության գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնի գլխավոր մասնագետ։
(Դատավորի կենասգրականը ներկայացրի էջումս 7 օր առաջ, այս հանգամանքները քննարկելը իմաստ չուներ էն ժամանակ, որովհետեւ որոշումն արդեն կայացված էր:)
Ռշտունի ջան, իսկականից կարդալ չգիտե՞ս, ենթականերիդ կենսագրությունները գոնե կարդայիր
ԲԴԽ ես, ինչ ես, էս գործին էս կենսագրությամբ դատավոր նշանակելն ի՞նչ է ձեր պանյատներով․..»։