ՄամուլԱզատ խոսք

Լավ, էդքան ջանքի արանքում հնարավոր չէ՞ր մի հատ էլ շարֆ բաժանել՝ հաջակցություն Գալստանյան-Աջապահյանի. Ջուլիետա Ազարյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի ընտանիքի ու աջակիցների կողմից կազմակերպված երթին:

«Երեկվա «ՊՐՈՄՈ ԱԿՑԻԱՆ», որի ընթացքում մասնակիցներին բաժանում էին անսահմանափակ հագուստ, գումարած գլխարկ՝ առաջադրանքը փայլուն կատարելու դեպքում, և որին հեռվից հետևում էին կալանքի տակ գտնվող Բագրատ Գալստանյանը և Միքայել Աջապահյանը, նրանք վստահաբար հիշել են հայտնի ասացվածքը.

«տերովին տերն է տարել, անտերին գելը»…

Լավ, ա՛յ խաղաղասերներ, ա՛յ արդարամիտներ, ա՛յ Աստվածավախներ, էդքան ռեսուրսի ու ներդրված ջանքերի արանքում հնարավոր չեղա՞վ մի հատ էլ վզարկու (шарф) բաժանել հավաքված մարդկանց ի աջակցություն Գալստանյան and Աջապահյան գրվածքով ….»,- գրել է Ազարյանը: