ՄամուլՏեսանյութ

«Լավ եմ անում, հելեք դուրս, ասեցի»․ Միջադեպ է տեղի ունեցել ավտոբուսի վարորդի և ուղեւորների միջև

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ միջադեպ է տեղի ունենում ավտոբուսի վարորդի և ուղեւորներից մեկի միջև: Տեսանյութում վարորդը դիմելով իրեն նկարահանող ուղևորուհուն, ասում է.

«Լսի, աղջիկ ջան, գնա հեռախոսովդ, գնա ոստիկանություն զանգի, հերիք եղավ, բոլ եղավ, արա: Ի՞նչ ես վեկալել, նկարում: Դու ո՞վ ես, արա»: Կինը արձգանքում է. «Ինչո՞ւ եք  ձեռքս բռնում, խփո՞ւմ ես ինձ»:

Վարորդն արձագանքում է. «Լավ եմ անում, հելեք դուրս, ասեցի: Զզվցրիք արդեն, գնա էն կողմ: Ի՞նչ եք վրա տվել, նկարում եք, նադայել արիք»:

Օգտատերերից մեկը տարածել է տեսանյութը, նշելով ավտոբուսի համարանիշը՝ 5750 S:

Տեսանյութն ամբողջությամբ տելեգրամ ալիքում