Լավրովը ժամանեց Երևան
Լավրովը ժամանեց Երևան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, ինչպես նաև երկու երկրների դեսպանները` Վարդան Տողանյանն ու Սերգեյ Կոպիրկինը:
Այցի շրջանակում հանդիպում է նախատեսված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։
Նշենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան նպատակ ունի ակտիվացնել Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի վերսկսման շուրջ քննարկումները: