Լավրովը՝ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի և դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին (Տեսանյութ)
Լավրովը՝ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի և դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին (Տեսանյութ)
ՌԴ արտգործանախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել է Արցախի խնդրին.
«Մանրամասն քննարկել ենք եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, որի արդյունքում հնարավոր եղավ դադարեցնել կոնֆլիկտը և տեղափոխել այն քաղաքական կարգավորման դաշտ:
Պայմանավորվել ենք նաև ուշադրությունից դուրս չթողնել հայ ռազմագերիների վերադարձի և ականապատ դաշտերի քարտեզների հանձնման հարցերը: Հաստատել ենք նաև Մինսկի խմբի համանախագահների հետագա գործողությունների անհրաժեշտությունը»,- ասել է Լավրովը:
Մտքեր են փոխանակվել նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ.
«Մնում ենք այն պնդմանը, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ և դիվանագիտական ճանապարհով: Իսկ խնդրի երկարատև լուծումը հնարավոր է միայն սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի միջոցով»,- նշել է Լավրովը:
Տեսանյութը ստորև