Լաչինում կկայանա ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները
Լաչինում կկայանա ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները
Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրի համաձայն՝ Լաչինի շրջանում հրաձգություն համատեղ վարժանքներ են սկսվել: Այս մասին հայտնել է Haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Զորավարժությունների հիմնական նպատակն է՝ բարելավել փոխգործակցությունը և մարտական համակարգումը գործողությունների ժամանակ՝ ներառյալ ռազմական որոշումներ կայացնելու և ստորաբաժանումների կառավարման՝ հրամանատարների հմտությունների զարգացումը:
Հատուկ ուշադրություն է դարձվում բարդ ռելիեֆի պայմաններում ժամանակակից ռազմական տեխնիկայի օգտագործման հմտությունների կատարելագործմանը, հայտնել է լրատվամիջոցը: