Լալա Մնացականյանի հուզիչ խոստովանությունն օրեր առաջ
Հաղորդավար Մհեր Բաղդասարյանն ինստագրամյան իր էջի Սթորի բաժնում հրապարակել է իր և սիրված դերասանուհու նամակագրությունը։
«Վերջին 3-4 տարում գերադասում էր հարցազրույցներ չտալ, 2 անգամ փորձել էի հյուր կանչել, շատ ջերմ մերժում էր։ Հավանաբար ասելիքը շատ էր, սխալվելու վախը՝ մեծ։
Վստահ եմ՝ մի քանի սերունդներ միշտ ջերմությամբ ու ժպիտով կհիշեն սիրված դերասանուհու՝ բոլորիս կյանք մտած կերպարները։ Մենք ծնվել ենք նույն օրը։ Հոկտեմբերի 8-ին դերասանուհին կդառնար 67 տարեկան»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 22-ի գիշերը հանկարծամահ է եղել սիրված ու ճանաչված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը։