Շոու-բիզնես

Լադանիվա խումբը «Եվրատեսիլ 2024» մրցույթում զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը

Մայիսի 11-ին՝ Շվեդիայի Մալմյո քաղաքում մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը: Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը, ելույթ ունեցավ 19 համարի ներքո:

Լադանիվա խմբին ամենաբարձր միավորները տվեցին՝ Ալբանիան (8 միավոր), Սան Մարինոն (8 միավոր), Պորտուգալիան (8 միավոր): Ընդհանուր հաշվով Հայաստանը վաստակեց՝ 183 միավոր։

Հայաստանը 12 միավորը տվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ՝ Slimane-ին։

ladaniva

«Եվրատեսիլ 2024»-ում հաղթող ճանաչվեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Nemo-ն՝ The Code՝ երգով, հավաքելով 591 միավոր։

«Լադանիվա»-ն, որի կազմում են հայազգի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը և ֆրանսիացի մուլտիինստրումենտալիստ Լուի Թոմասը։

«Ժակո» երգի երաժշտությունը գրել է Լուի Թոմասը, բառերը՝ Ժակլին Բաղդասարյանը: Խումբը ներկայացնում է տարբեր երկրների մշակույթները, ինչի շնորհիվ սիրվեց և ճանաչում գտավ Ֆրանսիայում, Հայաստանում և այլ երկրներում:

Կիսվել