Ի ծնե ալերգիա ուներ, մեղուների մի քանի խայթը ճակատագրական եղավ
Ինչպես արդեն հայտնել էինք, որ հուլիսի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վայքի բաժին օպերատիվ հաղորդում է ստացվել, որ Կարմրաշեն գյուղի սարամասում հայտնաբերվել է տղամարդու դի։
Oragir.News-ը կապ հաստատեց Կարմրաշեն գյուղի վարչական ղեկավարի հետ, որը մեզ հետ զրույցում պատմեց, որ մահացած տղամարդը սարում խոտհունձի աշխատանքներ է կատարել։
«Շատ լավ մարդ էր, լավ ընտանիք ուներ, թոռներ ուներ։ Ի ծնե ալերգիա է ունեցել մեղուների խայթոցից։ Սարում մի քանի մեղու են խայթել միաժամանակ, ու ցավոք, արդեն ոչինչ հնարավոր չի եղել անել»,- նշեց վարչական ղեկավարը։