Շոու-բիզնես

Իրարից հոգնել ենք, իրար տանել չենք կարողանում, մենք բոլորս բաժանված ենք իրարից

Իրարից հոգնել ենք, իրար տանել չենք կարողանում, մենք բոլորս բաժանված ենք իրարից

Դերասան Մկրտիչ Արզումանյանը մի հրապարակմամբ է հանդես եկել, որտեղ անդրադարձել է ժամանակից աշխարհում մարդկանց հարաբերություններին։

Նա ցավով է նշել, որ մենք բոլորս «Հայկական մեծ պարսպով» միմյանցից բաժանված ենք և դատապարտված պառակտման։

Դերասանի գրառումը մեծ ցավի մասին է։

Նա մասնավորապես գրել է․ «Մենք բոլորս բաժանված ենք իրարից «Հայկական մեծ պարսպով»: Իրար հավեսը չունենք, իրարից հոգնել ենք, իրար տանել չենք կարողանում:

Իրար լսելու և ընկալելու, արհավիրքներից դասեր քաղելու ունակություն, ցավոք, երբևէ չենք էլ ունեցել և դա շարունակվում է մինչ օրս: Մենք դատապարտված ենք պառակտման: Մենք պատժված ենք իրարով …»։

Կիսվել