Իրավունք չունեին․ Հ1-ը պատվեր է կատարել. Տեր Առնակը` կաթողիկոսի ամանորյա ուղերձը չհեռարձակելու մասին
Իրավունք չունեին․ Հ1-ը պատվեր է կատարել. Տեր Առնակը` կաթողիկոսի ամանորյա ուղերձը չհեռարձակելու մասին
Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Առնակ Հարությունյանը` խոսելով Գարեգին 2–րդ կաթողիկոսի ամանորյա ուղերձը չհեռարձակելու մասին։
«Ցավալի և զարմանալի էր այս ամենը, ես դա որպես քահանա չեմ ասում, այլ որպես ՀՀ քաղաքացի` հարկեր և վարկեր վճարող քաղաքացի։ Ես իմ տանը նստած սպասում էի կաթողիկոսի ուղերձին։ Այնպես որ, իրավունք չունեին ինձ զրկելու ուղերձը դիտելու հնարավորությունից»,–ասաց նա։
Իսկ որպես հոգևորական Տեր Առնակը ցավ է ապրել, որովհետև այս քայլով արդեն բացեիբաց ցույց են տալիս այն հակակրանքը և վերաբերմունքը, որ ունեն հայ ժողովրդի պատմությունը կերտող եկեղեցու նկատմամբ:
«Մեկը կարող է չընդունել կաթողիկոսին, բայց 10-ն ընդունում են: Այդ 10-ինն է Հանրային հեռուստաընկերությունը, և իրավունք չունեին հանուն այդ մեկի 10-ին զրկել կաթողիկոսի պատգամը լսելու իրավունքից»։