Իրավիճակն այս պահին ՀՀ ավտոճանապարհներին
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին հունվարի 5-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Մյուս տրանսպորտային միջոցների համար բաց է։
Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Նշենք, որ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը հայտնել է, որ Հայաստանի սահման տանող ճանապարհային Փարավանի լեռնանցքով ծանր բեռնատարների երթևեկությունը վերականգնվել է։



