Աշխարհ

«Իրավիճակի սրման պատասխանատուն լինելու է Հայաստանը». Ադրբեջանի ՊՆ

«Իրավիճակի սրման պատասխանատուն լինելու է Հայաստանը». Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը դարձյալ մեղադրել է Հայաստանին, այս անգամ՝ սահմանին ամրաշինական աշխատանքներ կատարելու և զինվորական տեղաշարժերի համար։

Հայտարարության մեջ նշվում է, իբր «իրավիճակի սրման պատասխանատուն լինելու է Հայաստանը»:

«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ Հայաստանի կողմից «ցանկացած սադրանք» վճռականորեն կանխվելու է ադրբեջանական բանակի կողմից, և իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունն ընկնելու է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության և նրա հովանավորների վրա»,- նշված է հակառակորդի ՊՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդներն էլ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ դարձյալ պարեկություն են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին և ոչ մի արտառոց ռազմական տեղաշարժ չեն նկատել:

Կիսվել