Իրավապահ համակարգում խառնաշփոթ է. քրեական հեղինակություն Արթուր Սանամյանը` «Սիրոյի Արթուրը», դատարանի դահլիճից ազատ է արձակվել
Իրավապահ համակարգում խառնաշփոթ է. քրեական հեղինակություն Արթուր Սանամյանը` «Սիրոյի Արթուրը», դատարանի դահլիճից ազատ է արձակվել
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահ համակարգում խառնաշփոթ է: Բանն այն է, որ իրավապահները երեք օր առաջ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալել էին քրեական հեղինակություն, հրազդանցի Արթուր Սանամյանին, որն առավել հայտնի է «Սիրոյի Արթուր» անվանումով:
Մեզ հայտնի դարձավ, որ քրեական հեղինակություն Սիրոյի Արթուրը երեք օր ձերբակալված է եղել, որից հետո դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը չի բավարարել, եւ նա դատարանի դահլիճից ազատ է արձակվել:
Այս հանգամանքը խիստ անհանգստացրել է իրավապահ համակարգին եւ ներքին քննարկում է եղել, որ իրենք հնարավոր բոլոր քայլերն իրականացնում են, օպերատիվ տվյալներ են ստանում եւ քրեական ենթամշակույթի հետ կապված անձանց ձերբակալում են, իսկ դատարանը ազատ է արձակում: