ՄամուլՏեսանյութ

Իրավապահները խուզարկել են Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի հայրական տունը

ArmLur.am-ի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը 4 օր առաջ խուզարկել է Մերձավանի նախկին համայնքի ղեկավար Մհեր Ախտոյանի տունը։  ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ խուզարկությունը կապված է սեպտեմբերի 23-ին Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության քրեական գործի շրջանակներում։

Այս տեղեկատվությունը փորձեցինք անձամբ պարզել Մհեր Ախտոյանի եղբորից՝ Փարաքարի ՔՊ-ական ավագանու անդամ Դավիթ Ախտոյանից։ Նա հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ իրավապահ մարմինները օրենքով սահմանված կարգով ծանուցել են իրեն, և իր ներկայությամբ հայրական տունը խուզարկվել է։

ՔՊ-ական ավագանու անդամը հավելեց, որ որևէ բան չեն հայտնաբերել և այլ տեղեկություն չի կարող տալ, քանի որ ընթացքի մեջ է նախաքննությունը։ Քիչ առաջ տեղեկացվեց, որ Մերձավանում խուզարկությունները նախաքննական մարմնի կողմից շարունակվում են։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին սպանվել է Փարաքարի համայնքի ընտրված ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։ Այս պահին կա կալանավորված 2 անձ։ Իրավապահները պնդում են, որ սպանությունը բացահայտված է, սակայն Վալոդյա Գրիգորյանի հարազատները պնդում են, որ կան պատվիրատուներ։

Մանրամասները՝ տեսանյութում․