Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով 35 մարդ է զոհվել
Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով 35 մարդ է զոհվել, ևս 15-ը վիրավոր են։ Ավտոբուսը Պակիստանից Իրաք մեկնող շիա ուխտավորներն էին:
Միջադեպը տեղի է ունեցել լույս օգոստոսի 21-ի գիշերը Իրանի կենտրոնական մասում գտնվող Յազդի նահանգում։
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ցավակցություն է հայտնել Պակիստանի կառավարությանը և ուխտավորների ընտանիքներին։ Նա նշել է, որ բոլոր վիրավորներին տրամարդվում է անհրաժեշտ բուժօգնություն։
Իր հերթին The Associated Press գործակալությունը հայտնում է, որ ըստ տեղի արտակարգ ծառայությունների պաշտոնյա Մոհամմադ Ալի Մալեքզադեհի՝ վթարի ամենահավանական պատճառը կարող է լինել արգելակների խափանումն ու վարորդի անուշադրությունը։
Ուխտավորներն Իրաք էին մեկնում՝ մասնակցելու Արբայինին՝ իմամ Հոսեյնի և նրա 72 զինակիցների հիշատակին նվիրված երթին: 2024 թվականին Արբայինը տեղի կունենա օգոստոսի 25-26-ին։