Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են Արաքսի վրա երկու ՀԷԿ-եր կառուցել
Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են Արաքսի վրա երկու ՀԷԿ-եր կառուցել
Իրանի և Ադրբեջանի կառավարությունները հաստատել են Արաքս գետի վրա կառուցվող «Ղըզ Ղալասի» և «Խուդաֆերին» հիդրոէլեկտրակայանների շինարարության աշխատանքների շարունակումը:
Ինչպես փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարվել է Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Թավրիզ քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ:
Իրանական նահանգի և Լեռնային Ղարաբաղի Ջրական (Ջաբրայիլ) շրջանի միջև կառուցվող ՀԷԿ-ի շինարարությունը Իրանի էներգետիկ նախարարության կողմից իրականացվող հիմնական նախագծերից մեկն է: