ԱշխարհՄամուլ

Իրանի տարածքում հրթիռը ընկել է Հերիս շրջանի գյուղերից մեկում

Իրանի տարածքում հրթիռը ընկել է Հերիս շրջանի գյուղերից մեկում

Իրանի պետական լրատվական IRNA գործակալությունը հայտում է, որ ղարաբաղյան պատերազմի 18 օրերի ընթացքում արդեն ավելի քան 50 հրթիռահրետանային արկ է ընկել Իրանի տարածք։Հոկտեմբերի 13-ի ուշ երեկոյան Իրանի տարածքում հրթիռ է ընկել։ Տեղեկությունը հայտնում է Իրանի պետական լրատվական IRNA գործակալությունը` նշելով, որ հրթիռը պայթել է Հերիս շրջանի գյուղերից մեկում` Թավրիզից 70 կմ հյուսիս–արևելք։

​Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավարը գործակալությանն ասել է, որ հրթիռն արձակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից մեկը։

իրան հրթիռ

Արևելյան Ադրբեջանի նահանգապետի քաղաքական ու անվտանգության հարցերի տեղակալ Ալիար Ռաստգուն էլ IRNA–ին հայտնել է, որ հրթիռն ընկել է Ակա Ալիլոու գյուղի գյուղատնտեսական հողերի տարածքում։

«Բարեբախտաբար հրթիռի պայթյունը մարդկային ու ֆինանսական կորուստներ չի պատճառել»,– ավելացնում է IRNA–ն։

Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ Ղարաբաղյան պատերազմի 18 օրերի ընթացքում Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի սահմանամերձ տարածքներում ու մասնավորապես Խոդա Աֆարին քաղաքի տարածքում արդեն ավելի քան 50 հրթիռահրետանային արկ է ընկել։

Կիսվել