Աշխարհ

Իրանի ԶՈՒ-ն Իսրայելի բնակիչներին կոչ է արել լքել երկրի «կենսականորեն կարևոր շրջանների» շրջակայքը

Իրանի ԶՈՒ կապի կենտրոնի ներկայացուցիչ, գնդապետ Ռեզա Սայադը կոչ է արել Իսրայելի բնակիչներին լքել երկրի «կենսականորեն կարևոր շրջանների» շրջակայքը, հաղորդում է IRIB-ը։

Խուսափե՛ք վերոնշյալ վայրերի մոտակայքում բնակվելուց կամ ճանապարհորդելուց և իմացե՛ք, որ ստորգետնյա ապաստարաններում գտնվելը ձեզ անվտանգություն չի ապահովի։

Հանցավոր սիոնիստական ռեժիմը, հատկապես նրա հանցագործ վարչապետը, հանցագործություն է սկսել հանուն սեփական և իր ընտանիքի շահի՝ վտանգի ենթարկելով բնակիչների անվտանգությունն ու կյանքը, ինչը, բացի ձախողումից ու ափսոսանքից, այլ բանի չի հանգեցնի։

Վերոնշյալ նախազգուշացումներն անտեսելը զգալիորեն կբարդացնի ձեր կյանքը»,- ասվում է Սայադիի հայտարարության մեջ։

Նշենք, որ քիչ առաջ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը։

«ԻՀՊԿ հրթիռներն արձակվել են Իսրայելի տարածքի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։